Ինչպես արդեն տեղեկացրել էնք, բավականին լարված իրավիճակ էր Գյումրիի մուտքի մոտ: Այնտեղ են հավաքվել մեծ թվով «քրեական» դեմքեր, ովքեր խանգարել են լրագրողների աշխատանքը, խոչընդոտել են, որ տարածքում իրականացվեն նկարահանումներ: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն ասել է, որ Գյումրի չեն գնալու. «Չէ, շատ մեծ սադրանքներ են նախապատրաստվում Գյումրիում: Ոստիկանությունը ոչ մի երաշխիք չի տալիս, խուսափում է պատասխանատվություն վերցնել, չի տրամադրում պարեկային խմբեր: Լրագրողների կյանքին սպառնացող լուրջ վտանգ կար, մարդիկ հազիվ են դուրս եկել այդ վիճակից, տեխնիկաներ են փորձել վերցնել, մի խոսքով…»:
1in.am-ը գրում է․
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1567169.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



