Ընդդիմադիր ներկայացող գործիչները միշտ վերջին քայլը չեն արել՝ հազար ու մի հումանիստական պատճառաբանությամբ: Օրինակ, Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց փետրվարի 20-ի հանրահավաքից, որովհետև մեջտեղ բերեց արյան գործոնը: Իշխանությունը կգնա՞ր արյան, եթե հանրահավաքը լիներ՝ չգիտեմ: Համենայն դեպս, Ծառուկյանը նման մտավախություն ունեցել է: Այսօր ավտոերթով Շիրակի մարզ մեկնած «Հիմնադիր խորհրդարանը» որոշում է կայացրել Գյումրի չգնալ, քանի որ հնարավոր սադրանքների մասին տեղեկություն է ստացել։ Դարձյալ չգիտեմ, թե իշխանությունն արդյո՞ք Գյումրիում ուզում էր կրկնել Բերձորի սցենարը: Համենայն դեպս, Ժիրոյենք նման մտավախություն ունեցել են:
Մեր իշխանություններն իրոք լավը չեն ու կարող են ահաբեկել, նույնիսկ կրակել: Բայց հաճախ, շատ հաճախ «հրեշի» կերպար «կերտում» են հենց ընդդիմադիրներն՝ իրենց անպատրաստությունը, կամքի բացակայությունը, որոշում կայացնելու անատամությունը վերագրելով իշխանությունների հնարավոր վայրագություններին, պրովակացիաներին: Այս մտայնությամբ՝ Հայաստանում երբեք իրավիճակ չի փոխվի, որովհետև իշխանությունները երբեք ինքնական չեն զիջի իրենց աթոռները, հատկապես, երբ տեսնում են դիմացինի համարձակության պակասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել