Exclusive

Դերասանուհի Հասմիկ Վերդյանը, ում անակնկալ նշանադրությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում մեծ աժիոտաժ էր առաջացրել, բաժանվել է նշանածից։ Դերասանուհին, ով պատրաստվում էր ամուսնանալ դեռևս նախորդ տարվա ամռանը, ֆեյսբուքյան էջից ջնջել է նշանածի հետ բոլոր լուսանկարները։ BlogNews.am-ի հետ զրույցում Հասմիկը հաստատեց, որ նշանը հետ է տվել, սակայն մանրամասների մասին խոսել չցանկացավ։

Դերասանուհին խոսեց գործնական նորության մասին. «Տնփեսայի» նոր եթերաշրջանում երկու նոր կերպարներից մեկին մարմնավորելու է Հասմիկը։ Նա նշեց, որ գեղեցիկ թեկնածուները շատ էին, սակայն դերին համապատասխանել է հենց ինքը։

Հասմիկն այն դերասանուհիներից է, ով քիչ է երևում էկրաններին։ Նրա խոսքով՝ որոշել էր չխաղալ հեռուստատեսային նախագծերում, քանի որ շատ էր հոգնում, սակայն այս առաջարկն ընդունել է, քանի որ միշտ սիրել է Մկրտիչ Արզումանյանին՝ Մկոյին, Հովհաննես Ազոյանին՝ Հովոյին և այդ անձնակազմին։


««Տնփեսայում» կներկայանամ հաշվենկատ, սառը իրավաբանի կերպարով, ով ընթացքում փոխվելու  է, սակայն այդ մասի բացահայտումներ չեմ անի, որպեսզի հետաքրքիր լինի»,-ասաց նա։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհու համար այս ժանրը նորություն չէ, սակայն առաջին անգամ է ներկայանալու սիթքոմում։ «Փորձում եմ կամաց-կամաց հավասարվել մյուսներին»,- նշեց Հասմիկը։

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել