Քաղաքական դաշտի հետ կապված խարդավանքները դեռ չավարտված՝ հիմա էլ ամբողջ լրատվական հոսքերի հետ ընկած ենք գողական ռազբորկաների ու դրանց բացահայտումների իմիտացիայի հետևից: Ես չեմ դադարում զարմանալ, թե ինչքան միամիտ հավատք ունեն մերոնք, որ բավական է ինչ-որ մեկը, կարևորը ինչ-որ ամբիոնից, թեկուզ մեր աչքի առաջ լիմոնադի շշի մեջ գարեջուր լցնի ու ասի, որ սա լիմոնադ է, մենք կհավատանք դրան: Հավատում ենք, որ վերջը լավ կլինի:


Կարծում եմ, որ նստած թախտին, սպասելով բախտին, վերջը լավ չի լինի, այլ ընդհակառակը, մենք ավելի կհեռանանք մեր նպատակներից: Ավարտվել է փուչիկ ամբիոններից խոսողների հետևից գնալ, եկել է գործելու ժամանակը: Վստահ եմ, որ մենք ունակ ենք միասնական եղանակով ճիշտ գործողություններ մշակել ու դուրս գալ տնտեսական, բարոյական և քաղաքական այս ճգնաժամից:

Ով իրեն ընդդիմություն կհռչակի, ով իշխանություն կանվանի, կարևոր չէ: Իրական իշխանությունը միմյանց ծառայող և հոգսը թեթևացնող մարդիկ են, այսինքն՝ հասարակ ժողովուրդը, մենք բոլորս միասին: 
ԵԿԵԼ Է ՀԱՎԱՏՔՈՎ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՄՅԱՆՑ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել