Բաղադրությունը
Զեֆիրե կոնֆետ 2 հատ (70 գրամ)
200 գրամ սերուցք 10% -20%
200 գրամ ելակ
200 գրամ կիվի
Շոկոլադ՝ վրան քերելու համար
Պատրաստման եղանակը
1. Կոնֆետները կտրել, դնել բլենդերի մեջ, վրան լցնել սերուցքը:
2. Մանրակրկիտ հարել, մինչև միատարր զանգված դառնա:
3. Ելակը կտրել 4 մասի (եթե փոքր ելակներ են 2 մասի)
4. Կիվին մաքրել և կտել խորանարդներով:
5. Մատուցվող ամանի մեջ լցնել մեկ շերտ ելակ:
6. Վրան լցնել կրեմն այնպես, որ ելակներն ամբողջությամբ ծածկվեն:
7. Վերևը դնել կիվիի մեկ շերտ:
8. Ծածկել կրեմով՝ ամբողջությամբ կիվիները ծածկելով:
9. Վրան քերել շոկոլադ և դնել սառնարան մոտ 30 րոպե։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/699113873550755/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել