«Փետրվարի 12-ի հայտնի ելույթը՝ Սերժ Սարգսյանի, եկավ ապացուցելու, որ մեր երկրում ընտրություն գոյություն չունի, խանը ինչպես ասի՝ այնպես էլ կլինի: Դու իրավունք ունես զբաղվելու քաղաքականությամբ, դու իրավունք ունես պատգամավոր լինելու, դու չունես, և այլն... Սա զավեշտ է: Այս զավեշտի մեջ մտածել՝ ձևավորել ընդդիմություն և դասական միջոցներով արդյունքի հասնել, դա անհեթեթություն է»,-այսօր հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը:
Սկզբունքորեն այս տեսակետի հետ համաձայն չեմ: Նախ, Հիմնադիր խորհրդարանը երկրում հեղափոխություն անելու ռեսուրս չունի, և ապրիլի 24-ին մենք ականտես ենք լինելու ոչ թե հեղափոխության, այլ դրա իմիտացիայի՝ գուցե ուղեկցված լոկալ բռնություններով ու ձերբակալություններով: Երկրորդ, եթե նույնիսկ երկրում հեղափոխական զարգացումներ լինեն, դրանք պետք է ֆորմալիզացվեն ընտրությունների ճանապահով, ու անթույատրելի եմ համարում քաղաքական պայքարի լեգալ ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելը: Ի վերջո, այդպես է վարվում նաև իշխանությունն՝ ընտրությունները կեղծելով: Հետո՝ հեղափոխությունն ավելի տարողունակ հասկացություն է, քան որևէ իշխանություն հեռացնելը: Հեղափոխությունն առաջին հերթին նոր արժեքներն ու կրեատիվ մտածողությունն են: Դա Ժիրոյենց մոտ ես չեմ տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել