Ընկալման տարբերությունները բացատրվում են ոչ թե սոցիալական, այլ կեսնաբանական առանձնահատկություններով. գիտական հիմնավորումPanorama.am-ը գրում է․

Զգեստը, որի լուսանկարներն հայտնվել են համացանցում բաժանել են երկրագունդը երկու մասի` մադկանց, որոնք պնդում են, որ թե այն կապույտ է սև շերտանախշերով և մարդկանց, ովքեր զգեստը տեսնում են ոսկեգույն։ Ինտերնետ հարթակներով տարբեր հարցումներն այն մասին, թե ինչ գույն ունի զգեստը, ցույց են տվել, որ մեկ քառորդը պատասխանել է կապույտ, մնացածը կամ կապույտ, կամ որ զգեստը փոխում է գույնը: Աստղերի կարծիքները ևս բաժանվել են։ 

Ջիմմի Ֆելոն. Ջուլիանա Մուրը, Քիմ Քարդաշյանը զգեստը տեսել են ոսկեգույն, մինչդեռ Թեյլոր Սվիֆտն ու Ջեյմս Ֆրանկոն` կապույտ։ 

Գունային ընկալման փորձագետ Դևիդ Մանյարդը «CBSNews»-ի հետ զրույցում գիտական հիմնավորումներ է տվել առաջին հայացքից անհավանական թվացող այս երևույթին։ Մանյարդի խոսքերով, ընկալման տարբերությունները բացատրվում են ոչ թե սոցիալական, այլ կեսնաբանական առանձնահատկություններով։ 

Գունային տարբեր ընկալումների վրա իր ազդեցությունն է թողնում հիմնականում արտաքին լուսավորությունն ու աչքի կառուցվածքի առանձնահատկությունները։ Մասնավորապես, գունային ընկալումների տարբերությունները կապված են աչքի ցանցաթաղանթի լուսազգաց և գունազգաց ընկալիչների քանակության հետ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկներ և սրվակներն են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել