Interpress.am-ը գրում է․
2010 թվականին, Քրիզ Քրիսթիի՝ Նյու Ջերսիի նահանգապետ ընտրվելուց հետո, շատ չանցած, և նախքան 2012 թվականի Հանրապետականների հիշարժան և երգիծական փրայմերիզների անցկացումը, Հենրի Քիսինջերը նրան իր գրասենյակ էր հրավիրել: Քանի որ Քրիսթիին կրկին իր մոտ էր հրավիրել Washington Post-ի լրագրող Դեն Բալզը, ով 2012 թվականի ընտրությունների մասին գիրք էր գրել, նշում է, որ Քիսինջերն ասել էր. «Երկրին փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ դուք մարդկանց հետ այնպես եք կարողանում կապեր հաստատել, որ նախկինում չեմ տեսել, որ ինչ –որ քաղաքական գործիչ այդքան երկար ժամանակ կապված մնա, և դուք պետք է մտածեք դա անելու մասին», դա նախագահի թեկնածու առաջադրվելն է:
«Դա շոյիչ առաջարկ է, սակայն ես չեմ կարծում, որ դա կանեմ, – պատասխանել է Քրիսթին,- ես միայն մտածում էի նահանգապետ լինելու մասին, և ես սիրում եմ իմ աշխատանքը»: Քրիսթիի հիշողությունների համաձայն Քիսինջերը նրան ասել էր, որ անձամբ ճանաչել է 10 կամ 11 նախագահների, «Հստակ թիվը մոռացել եմ»,- նշել էր Քրիսթին Բալզին, «և շարունակում եմ գաղափարներն առաջ տանել»: « Դու կարող ես անել դա», -ասել էր նա:
Չնայած Քիսինջերի հաճոյախոսություններին և իր նկատմամբ նրա ցուցադրական հավատին, Քրիսթին բավական իրատես էր եղել, որպեսզի հասկանար հավանաբար ամենակարևոր հարցը նրանց համար, ովքեր պատրաստվում են պայքարել Սպիտակ Տան համար.
«Ես ասացի, որ երբեք մեծ ուշադրություն չեմ դարձրել արտաքին քաղաքականությանը»: Քրիսթին պատմում է, որ Քիսինջերն ասել է. «Դա խնդիր չէ, դրա մասին մի անհանգստացիր: Մենք քեզ հետ կարող ենք այդ ուղղությամբ աշխատել… Արտաքին քաղաքականությունը բնազդ է, բնավորություն, ահա թե ինչ է իրենից ներկայացում արտաքին քաղաքականությունը: Բնազդով ու բնավորությամբ է պայմանավորված, թե ով կլինի մեծ նախագահ արտաքին քաղաքականության բնագավառում, և ով՝ ոչ»:
Քիսինջերը, ով աշխատել էր Նելսոն Ռոքֆելլերի, Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի հետ, մյուսների շարքում քծնախոսության վարպետ է, սակայն Քրիսթին, ով ի վերջո հավանում էր Միթ Ռոմնիին, գոնե առժամանակ դիմակայում էր նրա շողոքորթություններին:
Այս ընթացքում Քիսինջերը ինչ-որ քայլեր էր ձեռնարկել, հանդիպել էր Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոլքերի հետ, ով անսպասելիորեն դարձավ նախագահական պայքարում հանրապետականների ամենալուրջ թեկնածուն, որտեղ, սակայն, ոչ ոք չէր հռչակել նրա մասնակցությունը:
Այնուամենայնիվ Քիսինջերը սխալ չէր, երբ պնդում էր, որ արտաքին քաղաքականության նկատմամբ նախագահի մոտեցման մեջ մեծ դեր ունեն բնազդն ու բնավորությունը: Մեծ նշանակություն ունեն նաև հետաքրքրասիրությունը, ուսումը և աշխարհի գործընթացներին մասնակցելը: 1951 թվականին, երբ Ջոն Ֆ. Քենեդին Մասաչուսեթսի 34-ամյա կոնգրեսական էր, ձեռնամուխ եղավ 7-շաբաթյա ճամփորդության դեպի Սայգոն՝ ուսումնասիրելու Ֆրանսիայի և Վիետ-Մինի միջև հակամարտությունը, նրան ուղեկցում էին իր եղբայր Ռոբերտն ու քույրը՝ Պատրիսիան: Ինչպես իր «Embers of War» («Պատերազմի կայծերը») գրում է Ֆրեդրիկ Լոջիվալը (Fredrik Logevall), հետագայում Բոստոնում Քենեդին ասել էր. «Հնդկաչինում մենք տեսանք Ֆրանսիայի՝ կայսրության մնացորդները փրկելու հուսահատ փորձերը», տեսակետ, որը իր արտահայտությունը չստացավ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ