Armlur.am-ը գրում է․
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում այսօր կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ ոստիկանությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության երեք և մեկական ներկայացուցիչներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության և Արդարադատության նախարարության աշխատակազմերից: Հանձնաժողովը ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



