Armenpress.am-ը գրում է. 

Երգչուհի Իրինա Ալեգրովան ամեն ինչ արել է, որպեսզի իր երևանյան համերգը կայանա: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրին համերգի կազմակերպիչները:

«Ես այստեղ եմ` Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզնից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն` ըմբռնումով: Մեր հանիպումը կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում նույն ժամին, խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող և սիրող Իրինա Ալեգրովա»,-«Արմենպրես»-ին երգչուհու ուղերձը փոխանցեցին կազմակերպիչները՝ նշելո , որ երգչուհին վատառողջ է, սակայն հիվանդանոցում չէ:

Երևան ժամանած հատնի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չի կայացել: Այսօր համերգի չկայանալու պատճառ է դարձել Ալեգրովայի առողջական վիճակի կտրուկ վատանալը:

Իրինա Ալեգրովան երևանյան իր համերգի ընթացքում պետք է ներկայացներ իր ճանաչված և մեծ սեր ու ժողովրդականություն վայելող հիթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել