3968001Araratnews.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Պետդումայի սենատորների ու պատգամավորների աշխատավարձերը կրճատվելու են շուրջ 10 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք որ ուրբաթ Վլադիմիր Պուտինը արդեն որոշում էր ստորագրել կրճատել նաև երկրի նախագահի ու վարչապետի աշխատավարձերի դրույքաչափերը: Նախագահի հրամանագրի համաձայն` կրճատվում են նաև փոխվարչապետերի, սենատորների, նախարարների, գլխավոր դատախազի, Քննչական ծառայության ղեկավարի և այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը:

Փետրվարի 24-ին Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Պետդումայի բոլոր 4 խմբակցություններին խնդրել էր քննարկել պատգամավորների աշխատավարձերի նվազեցման տարբերակը:

Նարիշկինին աջակցել է նաև Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ով վստահեցրել է, որ հենց որոշումը ընդունվի և՛ Պետդումայում, և՛ Դաշնային խորհրդում, իրենք կդիմեն երկրի նախագահին օրինագիծը վավերացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել