25.02.8.11in.am-ը գրում է․

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պայմանագրային զինծառայող, 26-ամյա Արթուր Աֆյանի անհետացումը ամենայն հավանականությամբ կապված է նրա վարկային պարտավորությունների հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ղեկավար Վյաչեսլավ Բիրյուկովը:

«Զինծառայողը չի եկել ծառայության սահմանված ժամանակին: Նրա հարազատները՝ մայրն ու կինը, ոչ մի խելամիտ բան չեն ասել, բացի այդ՝ նա ունի պարտքեր բանկին ու ընկերներին: Հավանաբար, նրա անհետացումը կապված է դրա հետ»,- Interfax-ը մեջբերում է գեներալ-մայորի խոսքերը:

Աֆյանի անհետացման մասին հաղորդագրությունն ստացվել էր փետրվարի 21-ին: Նա ծառայության չի ներկայացել իր հանգստյան օրվանից հետո:

Զինվորականի կինը, որը հայտնել էր նրա անհետացման մասին, հայտարարել է, որ փետրվարի 21-ի առավոտից տեղեկություն չունի ամուսնու մասին: Կինն ասել էր, որ նա «մեծ պարտքեր» ունի:

Բիրյուկովը հայտնել է, որ Աֆյանը ծառայության ժամանակ խնդիրներ չի ունեցել: «Ընդհանուր առմամբ՝ նրա անհետացումը գնահատում ենք որպես վարկային պարտավորությունների չկատարման հետևանք»,- ասել է նա:

Նա կոչ է արել զինծառայողին որքան հնարավոր է արագ վերադառնալ զորամաս, քանի որ դրանից կախված կլինի «նրա նկատմամբ արդարադատությունը» ու հավելել է. «Հուսանք, որ նրա հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել