Araratnews.am-ը գրում է․
Ռուսաստանի միջազգային պահուստները վերջին մեկ ամսվա ընթացքում կրճատվել են 4.2%-ով: Այսպիսի վիճակագրական տվյալներ է հաղորդում Ռուսաստանի Կենտրոնական բանկը:
376.2 մլրդ դոլարից պահուստները կրճատվել են`հասնելով 360.2 մլրդ դոլարի ընդամենը մեկ ամսվա ընթացքում:
Հավելենք, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում ՌԴ-ի պահուստները կրճատվել են 6.5%-ով:
Ռուսաստանի միջազգային պահուստները բաղկացած են արտարժութային միջոցներից, փոխառությունների հատուկ իրավունքներից, Արժույթի միջազգային հիմնադրամում պահուստներից ու ոսկու ձուլակտորներից: ՌԴ միջազգային պահուստները ռեկորդային չափի են հասել 2008 թվականին` 598.1 մլրդ դոլար:
Հավելենք, որ ներկայումս ամենամեծ պահուստները պատկանում են Չինաստանին: Երկրորդ տեղում է Ճապոնիան, իսկ ահա Ռուսաստանը 5-րդն է` զիջելով նաև Սաուդյան Արաբիային ու ԱՄՆ-ին: