Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը, որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն»: Այս մասին գրում են կայքերը: Իհարկե, որևէ մեկիս համար գաղտնիք չէ, որ մեր իշխանության համակարգում շատ են կրիմինալ հակումներ ունեցող մարդիկ: Նույն Մհերն ավելի շատ հայտնի է ոչ թե ազգանունով, այլ «Թոխմախի Մհեր» մականունով: Այնուամենայնիվ, եթե այս լուրը պաշտոնապես հաստատվի, դա խոսուն ապացույց կլինի, թե մեր երկրում ինչքան սերտ են միաձուլված իշխանությունն ու հանցագործ աշխարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել