Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ քաղաքական քննարկումների առանցքային թեմա: 
Այս մասով բազմաթիվ կարծիքներ են հնչում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից: Այսօր hraparak.am-ի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն, անդրադառնալով ԲՀԿ-ի օրակարգային փոփոխություններին, ասել է, որ ինքը որոշակի ինֆորմաիցա ունի, որը, սակայն, կցանկանար ուրիշներն ասեին: Նրա պնդմամբ՝ ամենաստոր միջոցներով ճնշումներ են եղել Ծառուկյանի վրա, ընդհուպ՝ ընտանիքին սպառնալը։

Ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ն Արամ Հարությունյանից պրծում չունի: Վերջինս չի պատրաստվում համակերպվել այն մտքի հետ, որ իրեն նախկինում սնուցող կառույցն այլևս գոյություն չունի: 
Պարզ է, որ քաղաքական դաշտի հավերժ թեկնածուներն ու «թռնողների» համաբավ ունեցող գործիչների համար այս իրողության հետ համակերպվելը բավականին բարդ է:

Չէ՞ որ Արամ Հարությունյանին «հաստիքային աշխատանքով» ապահովողն ու վճարողն այսուհետ իր գումարները ներդրնելու է այլ բնագավառներում, իսկ դա նշանակում է, որ քաղաքական դիակներն այսուհետ զրկված են ֆինանսավորումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել