Aravot.am-ը գրում է․
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը (լուսանկարում), որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:
Ըստ շրջանառվող լուրերի, երեկ երեկոյան Մարտուն Կարապետյանին որպես կասկածյալ բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Ներկայումս գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որտեղից էլ փորձեցինք ճշտել լուրերը՝ կապված Մարտուն Կարապետյանի հետ: ԱԱԾ-ից Aravot.am-ին ասացին, որ նախաքննության գաղտնիությունն ապահովելու համար որեւէ տեղեկություն չեն կարող ասել, եւ երբ պետք կլինի, ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես կգա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



