Galatv.am-ը գրում է․
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Հանդիպման ընթացքում զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու արդիականացման ահնրաժեշտության հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցով հանդես եկավ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Նա հավաստեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացմանը, նշված ժամանակահատվածում շահագործման են հանձնվել նոր ավտոհավաքակայան և մի շարք այլ շինություններ:
ԶՈՒ-երում զորքերին մատակարարվող սննդամթերքի տեսականին ընդլայնելու ուղղությամբ և ԶՈւ-երի պարենային ու իրային ապահովման այլ հարցերի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը: Արձանագրվեց, որ հաշվետու ժամանակահատվածում զինծառայողների կողմից դրականորեն են ընդունվել սննդամթերքի և հանդերձանքի հետ կապված փոփոխությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



