Mediamonitor.am-ը գրում է․

1047528356

Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ Լեհաստանի հետ «լավ հարաբերություններ պահպանելու համար» պատրաստեն հանձնել նրանց վիճելի տարածքները: Խոսքը գնում է հյուսիսային Բոհեմիայի և Մորավիայի 3.68 քառ./կմ տարածքի մասին: Սակայն «պայմանագրի» մանրամանսերը չեն հրատարակվում: Լեհաստանի կողմից պաշտոնական արձագանք դեռ չի եղել:

Ինչպես հայտնել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, պետությանը պատկանող որոշ տարածքներ մոտ ապագայում կարող են անցնել Լեհաստանին: Այս մասին տեղեկացրել է բրիտանական The Telegraph թերթը:

«Լեհաստանը հետ կստանա իր հողերը: Այս պահին պայմանագրի մանրամասները գաղտնի են, այդ իսկ պատճառով չեմ կարող որևէ մեկնաբանություն անել», – ասել է Սոբոտկան:

Չեխական իշխանությունները բացատրել են այդ քայլը «հյուսիսային հարևանի հետ լավ հարաբերություններ պահպանելու» ցանկությամբ, և որ արդեն լեհական կողմին է ուղարկվել համապատասխան առաջարկը: Լեհաստանի ներկայացուցիչների կողմից պաշտոնական արձագանքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Թերթը ենթադրում է, որ խոսքը գնում է Չեխիայի հյուսիսում գտնվող Մորավիա և Բոհեմիա  քաղաքների 3,68 քառակուսի կիլոմետր վիճելի հողատարածքի մասին: Լեհերը բազմիցս դժգոհություններ են հայտնել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անարդար կերպով Չեխիային անցած տարածքների վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել