Armenpress.am-ը գրում է․

Կյանքի 76-րդ տարում մահացել է բանաստեղծ, արվեստաբան Ռոմանոս Սահակյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի գրողների միության վարչությունից, Ռոմանոս Սահակյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 7-ին` ժամը 18:00-ից, (Երևան, Ն. Նորքի 3-րդ զանգված, շենք 26, բնակարան 16 հասցեում), վերջին հրաժեշտը՝ մարտի 8-ին` ժամը 12:00-14:00-ն (նշված հասց ում)։

Ռոմանոս Սահակյանը ծնվել է 1939թ. մայիսի 5-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականից ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում դասավանդել է հայ գրականություն, գեղագիտություն, հայ մշակույթի պատմություն, ոճագիտություն և այլ առարկաներ։ ՀԳՄ անդամ է 1995 թվականից: Հեղինակ է բանաստեղծական 13 գրքի, այդ թվում` «Տիեզերական համանվագ» (1997), «Երկրային ճամփորդ հավերժի ճամփին» (2001), «Գեղագիտություն» (2008), «Arc Poctica» (2009), «Արարչական սեր» (2010), նաև 2 գիտական մենագրության 7 60 գիտական հոդվածների։ 2006թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2009թ.-ին՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար»,  2009թ.-ին՝ ԼՂՀ «Մռավի ղողանջներ» մեդալների։

Ռոմանոս Սահակյանի հիշատակը միշտ  վառ կմնա նրան ճանաչողների ու մտերիմների, ուսանողների և ընթերցողների սրտերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել