Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով, անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ «6-րդ ռասա»։ Բայց ամենատարածվածն «Ինդիգո» տերմինն է։ Ինդիգոն կապույտի երանգ է։ Հենց այս գույնն է ճառագայթում նոր երեխաների աուրան։ Արտաքնապես նրանք չեն տարբերվում իրենց հասակակիցներից, միայն ժպտում են ավելի հազվադեպ։
Ինդիգո երեխաներն ունեն անհավանական ինտուիցիա, հաճախ կարողանում են կանխազգալ ավիա և բնական աղետները։ Նրանք հստակ գիտեն՝ ով են իրենք և ինչի համար են եկել այս աշխարհ։
Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ, թե ինչպես տարբերել՝ երեխան Ինդիգո է, թե ոչ.
1. Վաղ տարիքից երեխան գերադասում է ինտելեկտուալ զբաղմունքը կամ ստեղծագործելը, քան խաղը։ Ունի հակումներ երաժշտտության, նկարչության հանդեպ, բանաստեղծություններ է գրում։ Դպրոցում երեխան ցուցադրում է անհավանական արդյունքներ՝ նրա գիտելիքները առաջ են անցնում դպրոցական ծրագրից։ Նա վիճում է ուսուցիչների հետ և պնդում իրենը։
3. Երեխան հաճախ անքնությամբ է տառապում, նրան տանջում են գիշերային մղձավանջները։ Նա, որպես օրենք, ուշ է պառկում քնելու, դժվարությամբ է քնում կամ վախենում է քնել։
5. Զգալով, որ նա նման չէ բոլորին՝ երեխան փնտրում է իսկական, անկեղծ ընկերություն, սուր զգում է սիրո, հարազատների կողմից հասկացված լինելու կարիք և պահանջում է ուշադրություն իր հանդեպ։
6. Տանել չի կարողանում, երբ նրան ստիպում են անել մի բան ուղղակի նրա համար, որ «այդպես է պետք» կամ «բոլորն անում են»։ Դա նրա մոտ բարկություն և ընդվզելու ցանկություն է առաջացնում։
Շարունակությունն՝ այստեղ









