Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ արդեն այսօր պաշտոնապես կհայտարարվի «Հարազատ թշնամի» սերիալի ավարտի մասին։ Ժամեր անց Armenia TV-ի Facebook-ի պաշտոնական էջում կհայտնվի համապատասխան հայտարարություն, իսկ երեկոյան դա կարվի նաև հեռուստաեթերում։

Սակայն Аrmenia TV-ն աննախադեպ անակնկալ է նախապատրաստել այս հեռուսասերիալի սիրահարների համար։ Առաջին անգամ Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ սերիալի ավարտը որոշելու են հեռուսադիտողները, ովքեր իրենց համար ցանկալի վերջաբանը կարող են գրել Armenia TV-ի Facebook-ի պաշտոնական էջում, ու հենց այդ առաջարկներից կընտրվի վերջաբանի այն սցենարը, որով կավարտվի «Հարազատ թշնամին»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել