«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը ոչնչացնում է Դեդ Հասանի կլանըArmlur.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է դարձել Primecime-ին, «գողական աշխարհում» սկսվել են ընդամենը 6 ամիս առաջ տիրող իրավիճակին հակառակ գործընթացներ: Մարտի 5-ին Մոսկվայում ընդունված որոշման համաձայն` «օրենքով գողի» տիտղոսից է զրկվել 12 մարդ: Նրանցից մեծ մասն անվերադարձ դադարել են «օրենքով գող» լինելուց, որոշներն, ինչպես պարզվել է, երբեք էլ չեն եղել և քչերն են, որ հնարավորություն կունենան վերադարձնել իրենց կոչումը: «Օրենքով գողի» տիտղոսից է զրկվել 2011 թ միաժամանակ «ընտանիքի» անդամ դարձած Սաշա Կուշները, Գիլանի Սեդոյը, Շամիլն ու Արմեն Խոխլան: Դեդ Հասանի օրոք արված նրանց թագադրությունը սխալ է ճանաչվել: Կայքը նշում է, որ երբ Արմենին հարցրել են, թե ով է նրան թագադրել, նրա նշած անձանցից ողջ մնացածներից բոլորը հայտնել են, որ նրան չեն ճանաչում: «Օրենքով գողի» տիտղոսից զրկվել են նաև միանգամից 3 ադրբեջանցի՝ Գուլի Լոտուի «նորակոչիկները»՝ նրա կրտսեր եղբայր Նամիկը, ինչպես նաև նրանց սանիկներ Ռաֆետն ու Ջեյխունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել