Yerkir.am-ը գրում է․
Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ երկրի ՊՆ-ն հայտնել է հայկական դիվերսիոն խմբի ոչնչացման մասին` շփման գծի Ագդերե-Տերտեր ուղղությամբ: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Չկա նման բան, իսկ իրենց զոհերին ու վիրավորներին դեռ երկար են «դուրս տալու»: Իրենց յուրաքանչյուր զոհին ու վիրավորին բացահայտելու ժամանակ մի նոր` չեղած հայկական դիվերսիա պետք է հորինեն»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/81489.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



