Pastinfo.am-ը գրում է․

 
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի անունը, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, շոշափվում է պոռնկությանը նպաստելու գործի մեջ:
 
Ըստ լուրերի՝ նա քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ՝ 2005-07թթ-ին իրեն պատկանող «Դրախտ» հյուրանոցային համալիրում կազմակերպել ու նպաստել է մարմնավաճառների գործունեությանը: Նրա վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, որտեղ հետաքննություն է սկսվել։

Ի դեպ, շուրջ 10 տարի Ստեփանավանը ղեկավարած Սամվել Ղարաքեշիշյանի անվան շուրջ մշտապես սկանդալային պատմություններ եղել են: 
 
Նշենք, որ Ստեփանավանի ներկայիս քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը նախկին քաղաքապետի եղբայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել