Mediamonitor.am-ը գրում է․

sleep

Պարբերաբար 8 ժամից ավելի քնելը կարող է լուրջ առողջական ռիսկի նշան հանդիսանալ

Թվում է, թե երկարատև քունը հանգստյան օրերին աշխատանքային շաբաթից վերականգնվելու լավագույն միջոցն է: Իրականում անընդհատ երկար քնելը կարող է ձեզ կանգնեցնել լուրջ առողջական խնդիրների առջև: Վերջերս իրականացրած ուսումնասիրության համաձայն, ի համեմատ օրական վեցից ութ ժամ քուն ունեցողների՝ սրտի կաթվածի հավանականությունը բարձր է այն մարդկանց շրջանում, ովքեր օրական 8 ժամից ավել են քնում: Նյարդաբանության ամսագրում հրապարակված հետազոտությունն իրականացվել է 42-81 տարեկան 10.000 մարդկանց շրջանում՝ շուրջ 10 տարիների ընթացքում: Հետազոտողները տվյալներ են հավաքագրել օրական քնի տևողության և սրտի կաթվածի վտանգի ու փաստացի դեպքերի վերաբերյալ: Յուրաքանչյուր տաս կնոջից և տղամարդուց 7-ը օրական քնում է միջինում 6-8 ժամ, և մոտավորապես 10-ից 1-ը՝ ութ ժամից ավել: Ավելի երկար քնի սիրահարների շրջանում սրտի կաթվածի առաջացման հավանականությունը մոտ 46% է, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է՝ ի համեմատ 6-8 ժամ քնող մարդկանց:

Թեև ուսումնասիրությունը գնահատում է միայն այս երկու երևույթների միջև կապի հավանականությունը, այդուհանդերձ հետազոտության տվյալները բավականին անսպասելի են, քանի որ նախկինում սրտի կաթվածի առաջացման հավանականությունը մեկնաբանվում են անբավարար քնի միջոցով:

Հետազոտողների հակափաստարկներ համաձայն  երկարատև քունը նպաստում է օրգանիզմում բորբոքումների ակտիվացմանը, ինչն էլ կարող է սրտանոթային խնդիրների պատճառ հանդիսանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել