Ինքնասպանություն Արարատի մարզի Սիս գյուղումSlaq.am-ը գրում է․

Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտ 5-ին ժամը 21:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել Մասիսի ոստիկանության բաժնի կապիտան Լևոնյանից այն մասին, որ Մասիսի տարածաշրջանի Սիս գյուղի Արցախի փողոցի 8-րդ փակուղու 2-րդ տան բակում գտնվող թթենուց պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել քաղաքացի:


Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել են Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 1972 թվականին ծնված Վարդան Վոլոդյայի Դիլարյանի դին, ում մահը վրա է հասել 18:00-ից մինչև 20:00-ի սահմաններում:

Դիլարյանի դին տեղափոխվել է դիահերձարան: Ընթանում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել