Բաղադրությունը
1 հավի կրծքամիս
400 գրամ սունկ (շամպինյոն)
1 գլուխ մեծ սոխ
100 գրամ պինդ պանիր
3 ճաշի գդալ թթվասեր
Մեծ մակարոն խխունջների տեսքով
Պատրաստման եղանակը
1. Սկզբից պատրաստենք խճողակը: Բարակ շերտերով կտրել հավը, սոխը և սունկը: Սոխը տապակել բուսական յուղով, մինչև թափանցիկ դառնալը: Սոխին ավելացնել միսը: 4-5 րոպե անց ավելացնել սունկը, աղ և պղպեղ անել: Տապակել, մինչև սունկի ջուրը խոնավանա, ավելացնել թթվասեր: Տապակել ևս 5 րոպե, և խճողակը պատրաստ է:
2. Մակարոնը եփել, քամել հատ-հատ, դնել ափսեի մեջ և թողնել, որ սառչի: Գդալով վերցնել խճողակը և լցնել մակարոնի մեջ, վրան պանիր քերել:
Դնել ջեռոցը, մինչև պանիրը հալվի:
Բարի ախորժակ :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/697728203689322/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել