Tert.am–ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրություններում ձեբակալել են մի ամերիկացու Facebook-ում արած գրառման համար, որը նա կատարել էր դեռևս ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ռայան Փեյթ անունով ուղղաթիռային տեխնիկը իր գործատուի՝ Global Aerospace Logistics-ի հետ աշխատանքային վեճից հետո Ֆլորիդայից գնացել էր Աբու Դաբի: Մինչ այդ նա սոցցանցում գրառում էր թողել, որը դատապարտելի է ԱՄԷ-ի օրենքներով: Գրառման մեջ նա կոպիտ է արտահայտվել իր գործատուի մասին, որը հրաժարվել է նրան ավելի երկար արձակուրդ տրամադրել: Միաժամանակ նա վատ է արտահայտվել ԱՄԷ-ում կենսապայմանների մասին: Ընդ որում՝ օգտագործել է ռասիստական արտահայտություններ տեղացիների հասցեին: Ի դեպ, ԱՄԷ-ի օրենքներով քրեական հետապնդում է սպառնում նաև էմիրաթցիների արժանապատվությունը վիրավորող արտահայտությունների համար:

Գրառման առիթով նրա դեմ արաբական դատարանում բողոքել է գործատուն:

Այժմ ԱՄԷ-ում նա մեղադրվում է ինտերնետային զրպարտանքի համար: Մարտի 17-ին սպասվում է նրա դատավարությունը. ամերիկացուն սպառնում է միչև հինգ տարվա ազատազրկում և հսկայական տուգանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել