Հայտնի հոլիվուդյան դերասանը լուրջ վնասվածքներ է ստացել Կալիֆորնիայի մոտ տեղի ունեցած ինքնաթիռի վթարի արդյունքում, հայտնում է TMZ–ն։

72–ամյա դերասանի կողմից կառավարվող անձնական հավաքածուի մաս կազմող, Երկրորդ համաշխարհայինի ժամանակվա Ryan PT-22 Recrui ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լոս Անջելեսին հարակից գոլֆի դաշտերից մեկում։ ԶԼՄ–ների փոխանցմամբ` Ֆորդը գլխի բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Նրան անմիջապես հոսպիտալացրել են։ 

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ գոլֆի դաշտում կատարած վթարային վայրէջքի արդյունքում թեթև մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Սրահում եղել է միայն օդաչուն, ով վթարից հետո գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։

Դերասանը նմանատիպ 11 ինքնաթիռների հավաքածու ունի։

0305_harrison_ford_crash_scene_launch_2

0305_harrison_ford_flying-fameflynet_split

Video thumbnail for Harrison Ford

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել