Ժամանակ առ ժամանակ Սիեթլում բնակվող 8–ամյա Գաբի Մաննը փոքրիկ և բավական անսովոր նվերներ է ստանում։ Աղջնակը դրանք բոլորը պահում է, քանի որ յուրահատուկ ընկերներից են` ագռավների երամից, որոնք բնակվում են շրջակայքում։ Թռչունները, ի նշան այն բանի, որ աղջնակը 4 տարեկանից սկսած կերակրել է նրանց, փոքրիկ Գաբիին նվիրում են այն ամենը, ինչը փայլում է։
Դրանք մանր–մունր բաներ են. կոճակներ, խաղալիք կոնստրուկտորի մասեր, մետաղի կտորներ, նույնիսկ սրտի տեսքով կախազարդ։ Մի անգամ էլ Գաբին «Լավագույն» գրությամբ երկաթի կտոր ստացավ։
Գուցե այս ամենն իրականում գրոշի արժեք չունի, բայց փոքրիկ աղջնակի համար նվերները բավական թանկ արժեն։
Աղջնակը շարունակում է կերակրել ագռավներին

Այսպիսի տեսք ունի ագռավների ընտանիքի շնորհակալությունը

Թռչունները բերում են այն, ինչը փայլում է և տեղավորվում կտուցում

Գաբիի մոտ նման նվերների մի ամբողջ հավաքածու է ձևավորվել։ Աղջնակն արդեն հասցրել է ընտրել դրանցից լավագույնները

Մի անգամ թռչունները նրան «Լավագույն» գրությամբ երկաթի փոքրիկ կտոր նվիրեցին։ «Չգիտեմ՝ գուցե ինչ–որ տեղ էլ դրա երկրորդ մասը կա` «Ընկեր» գրառմամբ»,–կարծում է Գաբին։

Մի անգամ էլ թռչունները բերեցին այն օբյեկտիվի կափարիչը, որը կորցրել էր Գաբիի մայրիկը

Դժվար է այսքանից հետո ենթադրել, որ թռչուններն ու կենդանիներն առաջնորդվում են բացառապես բնազդով։ Ագռավների խելացիությունը վաղուց ապացուցված երևույթ է։



