1in.am-ը գրում է.

46

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանվելու հնարավորությունը 55 անգամ ավելի մեծ է, քան ահաբեկչի կողմից, հաղորդում է Global Research-ը:

«ԱՄՆ-ում ոստիկանների կողմից արդարացված սպանությունների հստակ քանակության մասին տվյալներ գոյություն չունեն: 1999-2002-ին կենտրոնական Ֆլորիդայում այդ հարցի հետազոտությունը ցույց է տվել, որ տեղի ԶԼՄ-ները հայտնում են ոստիկանների կողմից քաղաքացիական անձանց սպանության 4 դեպքից մեկի մասին»,- գրում է պարբերականը:
Նշվում է, որ համաձայն վիճակագրության` ԱՄՆ-ում վերջին 10 տարվա ընթացքում ոստիկանների կողմից բնակիչների տարեկան սպանության միջինը 545 դեպքում համապատասխան բազաներում չեն հաշվառվել:

«Համաձայն նոր գնահատականի` վերջին 8 տարիների ընթացքում ԱՄՆ-ում ոստիկանների կողմից 928 մարդ է սպանվել, ինչը հակասում է FBI-ի 383 զոհի մասին տվյալներին»,- գրում է պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել