hrant_dink002_0103-Քանի որ «Ակոսը» ընդդիմադիր թերթ է, խնդիրներ չե՞ն ծագում քննադատական հոդվածներ տպագրելիս:

Այդպիսի երկու լուրջ խնդիր ունեցանք և երկու անգամ թերթը ենթակա դարձավ փակման: Մեկն այն բանի համար, որ թերթը մի հոդված էր արտատպել` հղում տալով, որում գրված էր, թե իբր Աթաթուրքի խորթ երեխայի ծնողներից մեկը հայ է: Այս լուրն առաջ բերեց սուր քննադատություն, և դատարանը վճիռ կայացրեց ժամանակավոր կասեցնել թերթի գործունեությունը: Իսկ մյուս դեպքը` կապված էր ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հետ, որում արտահայտված էր թուրքերի մեղսակցությունը հայերի սպանդին: Այնպես պատահեց, որ բոլոր թուրքական թերթերը հասան իրենց նպատակին, սակայն թերթը մեծ դժգոհությամբ վերաբացվեց:

-Փաստորեն, դատը շահեցի՞ք:

Անշուշտ: Ամբողջ խնդիրը նրանում էր, որ հոդվածում իմ ստորագրությամբ ներկայացվել էր ցեղասպանությունը: Ջանացինք, այնպես անել, որ Թուրքիայում ապրող հայերը կարողանան ապրել ազատության մեջ՝ վառ պահելով իրենց նախնիների հիշատակը: Մեր հիմնական խնդիրը իրականությունն արտացոլելն է, որին միտված է մեր աշխատանքը:

-Ապրիլի 24-ի կապակցությամբ պետությունն ու ժողովուրդը նույն կերպո՞վ են մոտենում հարցին, թե՞ կարծիքների տարանջատում կա:

Ընդհանրապես, պետության և ժողովրդի կարծիքները պետք է զանազանվեն: Թուրքերը չիմանան գրականությունը և ուրանա՞ն: Ժողովրդի մեծամասնությունը անտեղյակ է հայոց պատմությանը: Ես իմ պարտականությունն եմ համարում, ողջ աշխարհի ժողովրդին ապացուցել ճշմարտությունը, քանի որ իրականությունը մեկն է, և աշխարհը պետք է ճանաչի ցեղասպանությունը:

-Ցանկանո՞ւմ եք, որ քաղաքական կողմը պաշտոնապես ընդունի Հայոց ցեղասպանությունը:

Ոչ, դա չէ բնավ իմ ցանկությունը: Ես չեմ կարող բոլոր ազգերին պարտադրել, որ ճանաչեն ցեղասպանությունը: Մեր պարտքն է միայն հայոց պատմությունը բոլորին ներկայացնել և շմարտությունն ապացուցելը: Իսկ մնացածը թողնում եմ նրանց խղճին: Ես լավ գիտեմ իմ ժողովրդի պատմությունը և պատրաստ եմ ինձ վրա վերցնել պապերիս ցավը ևհավետ տանել ինձ հետ: Այսօր շատ երկրներ գիտեն ճշմարտությունը, սակայն չեն ցանկանում խոստովանել, օրինակ՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ամերիկան անընդհատ հետաձգում են այդ հարցը: Մեր հայ իրականությունը գործիք է նրանց ձեռքին: Մեր հարցը միջազգային քաղաքական ասպարեզում անարդարության մատնվեց: Մեր անցյալը, մեր իրականությունը, մեր ցավը, ոչ մի երկիր չպետք է շահագործի: Ցավալի չէ, երբ Բուշը կոնգրեսում բարձրաձայն արտահայտում է, որ իրենք լավ հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ: Տեսնո՞ւմ եք, երկերեսություն է իշխում: Սուտ է, մեր ցավը մենք պիտի տանենք: Իսկ մնացածը մյուս ժողովուրդների խղճի հարցն է: Մենք ցանկանում ենք խաղաղ մթնոլորտ ստեղծել Հայաստանի համար:

-Փաստորեն, ցեղասպանությունից անցել է 90 տարի, և չեն պահպանվել արխիվային նյութեր: Ի՞նչ փաստացի հիմքեր են անհրաժեշտ ճշմարտությունն ապացուցելու համար:

Որպեսզի աշխարհի ժողովուրդներն իմանան ճշմարտությունը, պետք է շատ էջերով գրված գրքեր կարդան, աշխատություններ: Պետք է կարդան մինչև վերջին կաթիլը:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել