Անժելա Սարգսյանը մարտաֆիլմերի համար հատուկ դասընթացներ է անցնում (տեսանյութ)Life.panorama.am-ը գրում է․

Անժելա Սարգսյանը նոր սպորտային նախասիրություն է ձեռք բերել. որոշել է վարպետանալ նաև դահուկասպորտում: «Քանի որ 10 տարի զբաղվել եմ գեղասահքով, սպորտի թեկնածու եմ, իմ մեջ նորից գլուխ բարձրացրեց այս հատկությունը: Ընկերներիցս մեկն առաջարկեց գնալ դահուկասպորտի: Չէր հավատում, որ առաջին իսկ օրվանից ինքնուրույն կսահեմ: Ինձ հետ պարապող մարզիչը զարմացել էր, ում, ի դեպ, շնորհակալություն եմ հայտնում: Սա արագության վերահսկողության տեսանկյունից սկսնակի համար ավելի բարդ է, քան գեղասահքը: Մի փոքր սխալ, և ոչ-ոք չգիտի՝ ինչ կլինի արդյունքը»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դերասանուհին: 

Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս ամենը մարտաֆիլմերում նկարահանվելու նախապատրաստություն չէ. «Ճիշտն ասած՝ ես միշտ երազել եմ այնպիսի տեսարաններում խաղալ, որտեղ կասկադյորական հնարքներ կպահանջվեն և այն իրականացնողը ես կլինեմ, ոչ թե փոխարինող կասկադյորը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել