Tert.am-ն ու BlogNews.am-ը՝ «ՊանԱրմենիան Մեդիա» ընտանիքումArmeniaTV.am-ը գրում է.

Անփոփոխ ձեռագրով ու աշխատաոճով առաջատար լրատվական կայքը՝ Tert.am-ը, միացել է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ին: Սա փոխշահավետ գործակցություն է` «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմի մեջ մտնող հեռուստաընկերությունները նոր լսարան կգտնեն ցանցում, կայքերն էլ հասանելի կդառնան նրանց համար, ովքեր ինտերնետ սպառող չեն: Լրատվական կայքում ընթերցողները ավելի շատ կտեսնեն տեսանյութեր` նոր ձևաչափով ու նոր մոտեցմամբ: Հեռուստատեսային լավագույն բովանդակությունը կլինի ցանցում, ինտերնետում ամենաքննարկվածն էլ` եթերում: Այստեղ է աշխատում ՊանԱրմենիան Մեդիաընտանիքին միացած մյուս ցանցային ռեսուրսը` BlogNews.am-ը:

BlogNews.am-ն ու Tert.am-ը կշարունակեն պահպանել իրենց անկախությունն ու առաջատարի ամուր դիրքը: Սա նոր լիցք է մեդիաոլորտին` ստեղծվում է փոխկապակցված, բայց և մրցակցային պրոդուկտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել