Mediamonitor.am-ը գրում է․
Ամուսինների համար, ովքեր վախենում են, որ իրենց կանայք ժամանակի ընթացքում կնմանվեն իրենց զոքանչներին, լավ նորություն է այն փաստը, որ գենետիկորեն մենք ավելի նման ենք մեր հայրերին:
Ուսումնասիրությունը պարզել է, որ թեև արտաքնապես մենք նման ենք մեր մայրերին, բայց մեր գեները հիմնականում ժառանգում ենք հայրական կողմից:
Այս բացահայտումը մեծ նշանակություն ունի հիվանդությունների զարգացման բացահայտման և բուժումներ գտնելու համար:
Կաթնասունների ժառանգության շատ գենետիկ մուտացիաները ի հայտ են գալիս շատ տարածված, բայց բարդ հիվանդություններում, ինչպիսիք են երկրորդ կարգի շաքարախտը, սրտային հիվանդությունները, շիզոֆրենիան, գիրացումն ու քաղցկեղի տեսակները:
Հյուսիսային Կարոլինայի բժշկության դպրոցի համալսարանի ուսումնասիրողները հայտնաբերել են, որ թեև մենք մեր ծնողներից ժառանգում ենք հավասար քանակությամբ գենետիկ մուտացիա, այնուամենայնիվ մենք «օգտագործում ենք» հիմնականում հայրերից ժառանգած ԴՆԹ-ն:
Պրոֆ Ֆերնանդո Պարդո-Մանուել դե Վիլլենան, ով ղեկավարում էր հետազոտությունը, ասել է,- «Սա բացառիկ նոր հետազոտություն է, որը դուռ է բացում դեպի մարդու գենետիկայի հետազոտման միանգամայն նոր ոլորտ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



