Հանրապետության տարածքում մարտի 3-ին առավելապես արևելյան շրջաններում, 4-ին և 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրևի տեսքով: 

Հայպետհիդրոմետ ծառայության հաղորդմամբ, 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 3-8մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 5-6-ը կնվազի 2-4 աստիճանով, 7-ին նույնքան կբարձրանա:

Երևանում մարտի 3-ին և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին և 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել