Միացյալ Նահանգները ընդունում են Վենեսուելայի` երկրում ԱՄՆ դիվանագետների քանակությունը սահմանափակելու իրավունքըPanorama.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները ընդունում են Վենեսուելայի` երկրում ԱՄՆ դիվանագետների քանակությունը սահմանափակելու իրավունքը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը` հավելելով, որ ներկայումս Վաշինգտոնը Կարակասում իր դիվանագիտական անձնակազմի ապագայի վերաբերյալ բանակցություններ է վարում Վենեսուելայի իշխանությունների հետ:

Այս երկուշաբթի Վենեսուելայի ԱԳՆ-ն տեղեկացել էր Միացյալ Նահանգներին 15 օրվա ընթացքում երկրում աշխատող դիվանագետների թվի կրճառման անհրաժեշտության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել