Իհարկե, երբ երկուսդ էլ ուժգին սիրահարված եք, շրջապատում ոչ ոքի չեք նկատում։ Ինչպես նաև չեք հասցնում օրը «24 ժամ» իրար տեսնել։ Ձեզ ուղղակի ոչ կանոններ, ոչ խորհուրդներ պետք չեն։ Իսկ ինչպե՞ս երկար ժամանակ պահպանել փոխըմբռնումը և հարաբերությունների քնքշությունը։
1 Հրաժարվեք կաղապարված հարաբերություններից
Ձեզ ծանոթ մի զույգ ամանորին գնալու է Եգիպտոս։ Իսկ Ձեր ընտանիքում ֆինանսական խնդիրներ կան։ Եգիպտոս գնալու գաղափարը մի կողմ դրեք, մնացեք տանը, նախապատրաստվեք ամանորյա տոնախմբությանը, օրիգինալ տարբերակներ մտածեք։

2 Մի՛ փորձեք Ձեր սիրելի մարդու մեջ փնտրել թերություններ. ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին նա իրանակում կա
Մտացածին կերպար մի կերտեք. որքան շուտ հասկանաք դա, այնքան լավ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է միշտ հանդուրժեք Ձեր սիրելիի արարքները։ Քննարկեք Ձեր ընտանիքում ծագած խնդիրները, ոչինչ մի՛ թաքցրեք։ Ուղղակի անիմաստ է Ձեր սիրելիի բնավորության մեջ այնպիսի գծեր փնտրել, որոնք իրականում գոյություն չունեն։

3 Այնքան սեր կստանաք, որքան ինքներդ տաք
Իհարկե, կյանքում երբեմն այլ կերպ է ստացվում. մեկը տալիս է ամեն ինչ, բայց փոխարենը ոչինչ չի ստանում։ Իսկ եթե ցանկանում եք ներդաշնակ հարաբերություններ ստեղծել, ապա այնպես վարվեք, ինչպես կցանկանայիք, որ Ձեզ հետ վարվեին։ Հաճելի խոսքերը, նվերները, գրկախառնությունները կօգնեն հարաբերություններին նոր շունչ հաղորդել։

4 Ձեր բողոքներն ասեք միմյանց
Սիրո «դղյակում» գտնվելով՝ մենք հակված ենք ներել սիրելի մարդու «քմահաճույքները»։ Իրականում ոչ միշտ ենք կարողանում մինչև վերջ ներել, ներսում կուտակվում է վիրավորանքը, որը հետագայում հանգեցնում է անտարբերության և զզվանքի։ Որպեսզի հետագայում խուսափեք տհաճ ավարտից, արտահայտեք Ձեր բողոքները։ Այդ դեպքում խնդիրները չեն խանգարի իրական սիրուն։

5 Պետք չէ սիրելի մարդու ժամանակը սահմանափակել
Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ մի քանի տարի ամուսնացած լինելուց հետո իրենց զգում են վանդակում փակված թռչունի նման։ Որքան էլ ամուր լինեն Ձեր հարաբերությունները, մի՛ մոռացեք, որ սիրելի էակը Ձեր սեփականությունը չէ։ Տղամարդն իր ընկերների հետ հանդիպելու, ձկնորսության գնալու իրավունք ունի։ Մի՛ փորձեք միմյանց վերահսկել, մի՛ ստուգեք միմյանց հեռախոսազանգերը, նամակները։
Սիրեք միմյանց ոչ միայն տոների ժամանակ, դա ամենօրյա առաքելություն է, որը պետք է պարբերաբար կատարել։ Հաճախ ասեք միմյանց՝ «Ես քեզ սիրում եմ»։




