Afghan Girl

«National Geographic» ամսագրի 1985 թ.-ին լույս տեսած համարներից մեկը սովորականից մեծ ուշադրություն գրավեց ընթերցողների շրջանում։ Պատճառն ամսագրում զետեղված լուսանկարներից մեկն էր, որին վիճակված էր դառնալ աշխարհի ամենահայտնի լուսանկարներից մեկը։ Աշխարհահռչակ լուսանկարիչ Սթիվ Մակքարիի կողմից նկարված այս լուսանկարը կոչվեց «Աֆղան աղջիկը»։ Մոտ երկու տասնամյակ անց էլ աֆղան աղջիկը լավ էր հիշում այն պահը, երբ լուսանկարիչը մոտեցավ և լուսանկարեց իրեն: Նա հիշում էր իր զայրույթը: Այդ մարդն օտարական էր, իսկ ինքը դրանից առաջ երբեք չէր լուսանկարվել ու ֆոտոխցիկի հետ աշխատելու փորձ չուներ:

Այնուամենայնիվ, նրա առաջին լուսանկարը համաշխարհային սենսացիա առաջացրեց։ Պակիստանի փախստականների ճամբարում այնքան շատ վրաններ էին դրված, որ ասեղ գցելու տեղ չկար: Դպրոցի վրանի ներսում լուսանկարիչն առաջինը հենց Շարբաթ Գուլային նկատեց, սակայն քանի որ նա շատ ամաչկոտ էր երևում, Սթիվ Մակքարին ամենավերջում լուսանկարեց նրան։ 17 տարի անց Շարբաթ Գուլան նորից հանդիպեց Սթիվ Մակքարիին: Այդ 17 տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չէր լուսանկարվել: Սթիվ Մակքարին Շարբաթ Գուլայի հետ իր երկրորդ հանդիպմանը ևս լուսանկարեց նրան։ Հանդիպման ընթացքում Սթիվ Մակքարին իմացավ, որ Գուլան ամուսնացած է հացթուխի հետ ու երեք երեխա ունի։ Տարիների ընթացքում նա շատ էր փոխվել, սակայն հայացքում նորից նկատվում էր այն նույն կայծը, ինչ տարիներ առաջ։

Վերջերս Շարբաթ Գուլայի ևս մի լուսանկար տարածվեց համացանցում, սակայն այս լուսանկարը շատ է տարբերվում նախորդից։ Այս լուսանկարը պակաս տպավորիչ է։ Սա նրա ID քարտի լուսանկարն է։ Պակիստանի պատկան մարմինները պարզել են, որ նա կեղծ փաստաթղթերով է ապրում, քանի որ օրենքով նրան չպիտի այդ քարտը տրամադրվեր։ Բանն այն է, որ երբ 2014 թ. ապրիլին Գուլան Փեշավարում դիմում ներկայացրեց Պակիստանի ID քարտ ստանալու համար, նա ներկայացավ Շարբաթ Բիբի անունով։ Նա հազարավոր աֆղան փախստականներից էր, ովքեր կարողացան անցյալ տարի խարդախությամբ ID քարտ ձեռք բերել։ Միայն Պակիստանի քաղաքացիները ID քարտ ստանալու իրավունք ունեն, իսկ Շարբաթը քաղաքացիություն չունի։

US photographer Steve McCurry poses next to his photos of Afghan Girl Sharbat Gula at an exhibition of his work in Hamburg, Germany in June 2013

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել