Դերեք Վերլանդերը երբևէ Հեռավոր Արևելքում չի եղել, սակայն 30 տարի է ծախսել այս ճապոնական պարտեզի ստեղծման վրա։ Չելմսֆորդում գտնվող այս պարտեզի կենտրոնում մի թեյարան է, որում սամուրայական թրերի, հնաոճ կժերի ու յուրօրինակ լապտերների հավաքածու կա։ Այս պարտեզը ներկայացված է «Shed of the Year» (բառացի՝ տարվա մառան) ճարտարապետական մրցույթին։ Մրցույթի հաղթողների անունը պարզ կլինի մոտավորապես մեկ ամիս անց։ Մրցույթի հաղթողի «հավակնորդներից» են նաև մի ամրոց, բար, գիշերային ակումբ, լողափնյա խրճիթ և ծովահենների նավ։ Դե ինչ, հաղթանակ մաղթենք այս գեղեցիկ պարտեզի հեղինակին «Shed of the Year» հեղինակավոր մրցույթի շրջանակներում։





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



