Ladynews.am-ը գրում է.
Տալիս են, տալիս են, տալիս են: Ահա թե ինչով են զբաղված կանայք ամուսնական կյանքում: Եվ դա հրաշալի է:
Բայց չպետք է մոռանալ, որ ամուսնությունը ենթադրում է երկու հոգու: Կանանց մեծամասնության գլխավոր խնդիրն այն է, որ ամբողջությամբ մոռանում են իրենց մասին, լիովին նվիրվում են ամուսնուն և երեխաներին: Սակայն այդ պարագայում հարաբերություններում ծնվում են բազմաթիվ խնդիրներ: Երբեմն պարզապես հարկ է ժամանակ գտնեք ինքներդ՝ ձեր համար:
Երբ հայելու մեջ չեք ճանաչում ձեզ
Սկզբում դադարեցրեցիք մարզասրահ հաճախելը: Այնուհետև մոռացաք հերթագրվել վարսահարդարի մոտ: Եվ ահա՝ հայելուց նայում է բոլորովին ուրիշ մարդ: Չի կարելի մոռանալ սեփական խնամքի մասին, վեր դասել տնային հոգսերը ձեր կարիքներից:
Երբ օրվա ծրագրերը կազմվում են ուրշների շուրջ
Երեկոն ազատ եք թողել ամուսնու միջոցառման համա՞ր: Հրաշալի է: Սակայն այդպիսի ճկունությունը միակողմանի չպետք է լինի: Ամենահեշտն ուրիշների հոգսը տանելն է՝ մոռանալով ձեր մասին:
Երբ ցանկություն կա հանգստանալ երեխաներից

Ձեզ թվում է, թե երեխաների մասին հոգս տանելը բացառապես ձեր պարտականությունն է: Դուք տագնապով եք մտածում, թե ինչպե՞ս կարող եք երեխաներին մենակ թողնել ամուսնու հետ: Սակայն նրան հարկավոր է երեխաների հետ ժամանակ անցկացնել, իսկ ձեզ` այն անհրաժեշտ է ձեր մասին հոգ տանելու համար: Հաջորդ անգամ, երբ նա ընկերների հետ հանդիպելու ցանկություն կհայտնի, առաջարկեք փոխվել տեղերով: Թող նա մնա երեխաների հետ, իսկ դուք գնաք ընկերուհիների հետ զբոսնելու: Այդ միտքը նրան դժվար, թե դուր գա, սակայն նա պետք է հասկանա, որ դուք վաստակել եք հանգստի իրավունք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



