Ծուլությունը կասկած և վախ է առաջացնում։ Գործողությունն ինքնավստահություն և քաջություն է առաջացնում։ Եթե ցանկանում ես հաղթահարել քո վախերը, մի՛ նստիր տանը՝ միայն մտածելով դրա մասին։ Դուրս արի և գործի՛ր։
Դեյլ Կարնեգի

Ոչ ոք չի ծնվում քաջարի, ոչ ոք չի ծնվում միջակ մարդ։ Մենք ինքներս ենք ընտրություն կատարում։ 
Կառլոս Կաստանեդա

Դու պետք է այնպիսին լինես, ինչպիսին չես համարձակվում լինել։ Աստիճանաբար կբացահայտես, որ դու հենց այդ մարդն ես, սակայն մինչ կզգաս դա, պետք է կարողանաս ձևացնել և ստել։
Պաուլո Կոելյո

Ժամանակ է գալիս, երբ դու ոչինչ չես անում, ուղղակի նստած ես, և ինչ ցանկանում ես, կատարվում է, և ժամանակ է գալիս, երբ դուրս ես գալիս և բացահայտում ես այնպիսի՜ զարմանալի բաներ։
Լեմոնի Սնիքետ

Երբեք մի՛ փնտրիր քո «ես»-ը։ Գտիր այն մարդուն, ում ցանկանում ես նմանվել։
Ռոբերտ Բռաուլտ

Մարդու ուժը բացահայտվում է ոչ թե այն ժամանակ, երբ նա իրեն հանգիստ և հարմարավետ է զգում, այլ այն ժամանակ, երբ նա պայքարում, դժվարություններ է հաղթահարում։
Մարտին Լութեր Քինգ

Աշխարհում ամենակարևոր իրադարձությունները տեղի են ունեցել այն մարդկանց մոտ, ովքեր շարունակել են պայքարել նույնիսկ այն ժամանակ, երբ հույսի նշույլ անգամ չի եղել։
Դեյլ Կարնեգի

Եթե որևէ բան կարևոր է քեզ համար, անպայման ժամանակ և միջոց կգտնես, որպեսզի հասնես դրան։ Եթե ոչ, ապա դա միայն արդարացում է։ 
Անանուն

Շարունակիր առաջ շարժվել և հնարավոր է՝ հաջողության հասնես այն ժամանակ, երբ դու ինքդ էլ չես ակնկալում։ Ես երբեք չեմ տեսել այնպիսի մարդու, ով, ոչինչ չանելով, իրական հաջողության է հասնում։ 
Չարլզ Ֆ. Քեթերինգ

Ինձ չեն գնահատում իմ անհաջողությունների քանակով, գնահատում են հաջողություններ ունենալով: Անհաջողությունների քանակը հավասար է հաջողությունների քանակին, ուստի փորձիր, առաջ շարժվիր։ 
Թոմ Հոփքինս

Երբ ոչ ոք քեզ չի գովում, սովորիր ինքդ քեզ գովել։ Երբ ոչ ոք քեզ հաճոյախոսություններ չի անում, սովորիր ինքդ քեզ հաճոյախոսել։ Ուրիշները չէ, որ պետք է քեզ խրախուսեն. հենց դու պետք է քեզ խրախուսես։ Խրախուսանքը պետք է ներսից բխի։
Ջոյլ Օսթյին

Ավելի լավ է ասպարեզում լինես, և գնդակով հարվածեն քեզ, քան թե հետևում մնաս։
Սթիվեն Պրեսֆիլդ

Ես հանգամանքների տերը չեմ։ Ես իմ որոշումների տերն եմ։
Սթեֆան Քովի

Թող քո ընտրություններն ամբողջացնեն քո հույսերը, այլ ոչ թե քո վախերը։
Նելսոն Մանդելա

Հաջողությունը նման է կապիկին ընտելացնելուն. դու չես նահանջում, երբ հոգնում ես։ Նահանջում ես միայն այն ժամանակ, երբ կապիկն է հոգնում։
Ռոբերտ Ստրաուս

Հաջողության հասնելու վերելակ չկա։ Դու պետք է աստիճանները կառուցես։
Անանուն

Որքա՜ն հաճախ ենք մտածում, որ մենք մեր պատմության ավարտն ենք գրում նախքան պատմության սկսվելը։ Որքա՜ն հաճախ ենք մենք հուսալքվում, երբ մեր կյանքը նոր-նոր սկսվում է։ Գործերը բարդանում են, և մենք անմիջապես հետ ենք կանգնում՝ ենթադրելով, թե սխալ ուղղությամբ ենք շարժվում, սխալ բաներ ենք անում։ Մինչդեռ առաջ շարժվելու ազդանշանը բավականին մոտ է։
Ռեյչել Վան Դիքեն

Երբեմն պետք է ընկնես, որպեսզի հասկանաս՝ իրականում որտեղ ես գտնվում։
Հեյլի Վիլյամս

Պետք է ձևացնես՝ ասես հնարավոր կլիներ աշխարհը փոխել։ Եվ դու անընդհատ պետք է այդպես վարվես։
Անջելա Դեվիս

Եթե անցնում ես դժոխքի միջով, շարունակիր անցնել։
Ուինսթոն Չերչիլ

Մի՛ ցանկացիր, որ ավելի հեշտ լինի, ձգտիր ավելի լավը լինել։ Մի՛ ցանկացիր ավելի քիչ խնդիրներ ունենալ, ձգտիր ավելի շատ հմտություններ ձեռք բերել։ Մի՛ ցանկացիր քիչ մարտահրավերներ ունենալ, ձգտիր ավելի իմաստուն դառնալ։ Կյանքի իրական գինը հասկանում ես ոչ թե այն ժամանակ, երբ որևէ բան ես ստանում, այլ այն ժամանակ, երբ հասկանում ես՝ ինչպիսի մարդ ես դառնում։
Ջիմ Ռոն

Մեծ հարվածները չնչին են միայն նրանց համար, ովքեր շարունակ հարվածում են։
Քրիստոֆեր Մորլի

Կյանքում ավելի շատ անհաջողություններ տեղի են ունեցել այն մարդկանց մոտ, ովքեր չեն գիտակցել՝ ինչքան մոտ են հաջողությանը, քանի որ հուսալքվել են։
Թոմաս Էդիսոն

Ջրի մեջ մտնելով՝ դու չես խեղդվում, այլ խեղդվում ես՝ այնտեղ մնալով։ 
Ռոբերտ Ջորդան                       

Եթե ես մի դաս քաղեմ այն ամենից, ինչ տեղի է ունեցել ինձ հետ, ապա այն հետևյալն է՝ չկա ավելի մեծ սխալ, քան մարդու գոյությունը։ Պարզվում է՝ կյանքը բավականին առաձգական է։
Սոֆյա Կինզելլա

Դու պետք է պայքարես ավելին, քան մեկ անգամ, որպեսզի հաղթես։
Մարգարետ Թետչեր

Մի օր, երբ հասկանում ես, որ կյանքը սխալներից հետո շարունակվում է, դու ինքնավստահություն ես ձեռք բերում, որը երբեք չի անհետանում։
Ռոբ Շիֆեր

Դժվարություններ հաղթահարելը դրանց միջով անցնելու մեջ է։
Ռոբերտ Ֆրոսթ  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել