Կանադայի «Boucherville» ազգային զբոսայգում աղվեսը մկանն ուտելու փոխարեն շարունակ օդ էր նետում։ 15 րոպե անց մեկ այլ աղվես ընդատեց նրան՝ մկան հետ խաղին միանալու համար։

Անտառային վիշապ-մողեսը Ջոգջա բնակավայրում՝ ինդոնեզացի լուսանկարիչ Ռոնի Հենդրաուանի օբյեկտիվում։

Ջոն Թեյլորի 1627թ-ի «Գիրք նահատակած» փոքրիկ գիրքը տեղափոխվել է Մաքլեսֆիլդում Ադամ Փարթրիջի աճուրդի շենք։ Այս գրքի միայն երկու օրինակ կա աշխարհում։ Գիրքն աճուրդի կհանվի մարտի 5-ին, ու սպասվում է, որ կվաճառվի մոտավորապես 4600-7600 դոլարով։

Լոնդոնի Սոթմիի աճուրդի տանը ցուցադրվող «Միգրեն» խորագրով արվեստի աշխատանքը Ջեք և Դինոս Չեփմանների կողմից։

Պուֆինը նստել է լուսանկարչի գլխին, մինչ վերջինս լուսանկարում է Հյուսիսային Ռոտայի կղզում։

«Apple»-ի համաշխարհային գովազդային արշավի շրջանակներում «iPhone-ով կադր» մրցույթին ներկայացված լուսանկարներից մեկը, որն արվել է Ալբուկերկում։

Գերմանիայի տարածքում 1-ին բատալիոնի հատուկ ուժերի 10-րդ խմբի ամերիկացի զինվորը ողջունում է զինակիցներին C-130 Հերակլես օդանավից ցատկելուց առաջ։

Մարոկկոյում՝ «Oukaimeden» հանգստյան տան ձնապատ տարածքում, հիջաբով զբոսնող կինը։

Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Մարկ Լիպերտը դանակով հարձակումից հետո։ 42-ամյա Լիպերտը Սեջոնգի սրահում պատրաստվում էր ելույթ ունենալ, երբ նրա վրա հարձակվեցին, որի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով վերջինս տեղափոխվեց հիվանդանոց։

Նյու Յորքի օդանավակայանում Մերձավոր Արևելք ուղևորվող տղամարդու մոտ 500,000 ֆունտ ստերլինգ գումար է հայտնաբերվել։ 48-ամյա եմենցի տղամարդը, ով Քաթար ուղևորվող ինքնաթիռ էր բարձրացել, հայտնել է, որն գումարն իր մեծ ընտանիքի համար է։

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Եղիզաբեթ Մանոր գոլֆի ակումբի տարածքի աշխատակիցը մշակում է խոտածածկ տարածքը, մինչ հակառակ կողմում երևում են Եղիզաբեթ գետի հալվող սառույցները։

Ոստիկանները Մեքսիկայի Սիուդադ Խուերեզ բնակավայրում լուսանկարվում են խաղալիք զենքերի հետ, որոնք նրանք պատրաստվում են ոչնչացնել։ Հասարակության պաշտպանության նախարարության Սոցիալական կանխարգելման բաժինը 15,000 խաղալիք զենք է հավաքել տարբեր դպրոցներից՝ սոցիալական կանխարգելման ու բռնության դեմ ազգային ծրագրի շրջանակներում։

Իսրայելի Բնեյ Բրենք բնակավայրի սինագոգում ուլտրաուղղափառ հրեա տղաները, համազգեստներ հագած, Եսթերի գիրքն են կարդում։

Բանգկոկի Դհամմակայա տաճարում Մախա Բուչայի օրը բուդդիստ վանականները քայլում են մոմերով շրջապատված անցուղով։ Մախա Բուչան նշվում է երրորդ լուսնային ամսվա լիալուսնի օրը և հիշատակում 1250 վանականների՝ Բուդդայի կողմից ձեռնադրվելը։

Չինաստանի Պեկին քաղաքում Ազգային ժողովրդական ամենամյա կոնգրեսի ժամանակ Ժողովրդական մեծ սրահում լուսանկարվող հյուրերին դիմավորող աշխատակիցները։

«Համբույրը» լուսանկարը, որի արժեքը մոտավորապես 1800 դոլար է կազմում, Մերիլին Մոնրոյի պրոֆեսիոնալ լուսանկարներից մեկն է, որն արվել է նրա մոտ ընկեր Ջորջ Բերիսի կողմից մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։

Կարաչիում Պակիստանի մահմեդական աշակերտները կրոնական դպրոց են հաճախում Ղուրան սովորելու համար։

Սոմալիի փախստականներն իրենց իրերն են տանում այն բանից հետո, երբ Սոմալիի զինվորները ոչնչացրեցին Մոգադիշուում նրանց ժամանակավոր կացարանները։ Տասնյակ տներ ու խանութներ են ոչնչացվել այս տարածքում այն բանից հետո, երբ Սոմալիի կառավարությունը հրամայեց ժամանակավոր կացարանների ոչնչացման աշխատանքներ իրականացնել։




