Լուսանկարիչ Ջեյ Հայնսը ցանկանում է իր արվեստով ապացուցել, թե որքան առաջադեմ կարող են լինել տատիկները։ Վերջերս նա հրապարակեց «Տատիկները խզարում են» ֆոտոշարքը, որում պատկերված են տարիքով, բայցև երիտասարդական ավյունով լեցուն կանայք։ Այս լուսանկարների կանայք կոտրում են տատիկների մասին եղած կարծրատիպերը։ «Փանք» ոճի շապիկներով այս կանայք իրենց օրինակով ցույց են տալիս, որ անկախ տարիքից՝ մարդ կարող է լսել փանք, ռոք, վարել մոտոցիկլետ և առհասարակ ապրել այնպես, ինչպես իրենց դուր է գալիս։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել