![]() |
![]() |
Էմի Գրահամը միշտ ավելորդ քաշի խնդիր է ունեցել։ Նա հաճախ է զգացել, որ մարդկանց շրջանում տարածված է այն կարծրրատիպը, որ գեր մարդիկ շատ են ուտում։ Այնինչ իրականում հարցը ոչ թե սննդամթերքի չափն է, այլ ավելի շուտ տեսակը։ Անառողջ սննդի թեկուզ փոքր չափաբաժինը կարող է ավելի մեծ վնաս պատճառել, քան առողջարար սննդամթերքի անհամեմատ ավելի մեծ չափաբաժինը։ Էմին սնվում էր ճարպոտ մթերքներով ու հաճախ ժամերով նստում էր համակարգչի առաջ՝ կլանված խաղալով համակարգչային խաղեր։
![]() |
![]() |
Ես ինտերնետային խաղերի մոլի սիրահար էի, և դա նպաստեց իմ նստակյաց կենսակերպին։ Ես տարիներ շարունակ տարբեր խաղեր էի խաղում։ Եկավ մի պահ, երբ ես այլևս իմ սովորական քաշին չէի. ես արդեն 210 կգ էի կշռում։ Դա ինձ վախեցնում էր։ Ես ստիպված էի հիմնականում տղամարդու հագուստ կրել, որովհետև մեծ չափսի տղամարդու հագուստ ավելի հեշտությամբ էր ճարվում։



Երբ Էմին դարձավ 40 տարեկան, նա գիտակցեց, որ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից։ Ուստի կտրուկ քայլեր ձեռնարկեց առողջություն բարելավելու համար։ Այդ ժամանակ նա արդեն տառապում էր ձվարանների պոլիկիստոզային համախտանիշով, 2-րդ կարգի շաքարախտով, ոտքերի ու թիկունքի սուր ցավերով։ Այդ ժամանակ նա ամուսնացած էր, սակայն չէր հղիանում գիրության հետ կապված խնդիրների պատճառով։ Ի դեպ, նրա ամուսինն էլ ավելորդ քաշի խնդիր ուներ, սակայն նա ևս կարողացավ նիհարել, ու այժմ նրանք սլացիկ ամուսնական զույգ են։
|
Էմին ու ամուսինը նիհարելուց առաջ |
Էմին ու ամուսինը նիհարելուց հետո |
Էմիի մոտ քնի օբստրուկտիվ ապնոէի սուր տեսակն էր նկատվում։ Մասնագետների կողմից որոշում կայացվեց ստամոքսի շունտավորում կատարել, սակայն բժիշկներն այդպիսի վիրահատության պատասխանատվությունն ստանձնում են պացիենտի քաշը որոշակի շեմի հասցնելուց հետո միայն։ Առողջ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության շնորհիվ Էմին կարողացավ վիրաբույժների պահանջած շեմին (175 կգ) հասցնել իր քաշը։

Մարտարվեստների գիտակը

Ստամոքսի շունտավորման վիրահատությունը բարեհաջող անցավ, թեպետ նախատեսված 2 ժամի փոխարեն 9 ժամ տևեց։ Պատճառն այն էր, որ Էմիի լյարդը մեծացել էր, ու բժիշկներն այդ հատվածում էլ վիրահատական միջամտություն կատարեցին։ Վիրահատությունից հետո ընկած 100 օրերի ընթացքում նա մոտ 50 կիլոգրամ նիհարեց։ Նա սկսեց զբաղվել արևելյան մարտարվեստներով։ Հետագա մի քանի տարիներին նա շարունակեց նիհարել, և այժմ արդեն նրա քաշը զգալիորեն իջել է։

Նիհարելուց հետո Էմին սկսեց հետաքրքրվել միջնադարյան մարտարվեստներով։ Եթե նախկինում նա ավելորդ կիլոգրամների դեմ էր կռվում, ապա այժմ նա կարող է կռվել ցամկացած թշնամու դեմ։ Բանն այն է, որ նա այնքան է հմտացել միջնադարյան մարտում, որ ոչնչով չի զիջում պրոֆեսիոնալ մարտիկներին։ Նա հաղթող է ճանաչվել պատմական միջնադարյան մարտի առաջնությունում։ Ահա և հաղթական մեդալը։
Կինն ուրախ է, որ վերջապես կարողացավ հաղթահարել երկար տարիներ իրեն մտահոգող խնդիրը ու հասնել նորմալ քաշի։ Էմին իր օրինակով շատերին է ոգեշնչում և ապացուցում, որ ամենակարևորը ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնելն է։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկական խնդիր է։



Էմին մարտի ընթացքում










