Yerkir.am-ը գրում է․
Ֆիլիպ Կիրկորովը և նրա հայրը մի քանի տարի է՝ օգնում են մանկական «Նոր ալիք 2011» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին, ով առողջական խնդիրներ ունի։ Լրագողներին հաջողվել է պարզել, որ հարցը միայն գթասրտությունը չէ, այլ նաև արմատները. գրում է Дни.ру-ն: «Ֆիլիպի հայրը զտարյուն հայ է, նրա ազգանունը Կիրկորյան է, իսկ մայրը հրեա է՝ օպերային երգչուհի` Բուլղարիայից։ 1915-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ոմանք ապաստան են գտել Հունաստանում, ոմանք` Բուլղարիայում: Կիրկորյանների ընտանիքը դրանցից մեկն է»,- Экспресс газета-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/81442.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



