Բաղադրությունը`

Լազանիայի շերտեր (300 գրամ)
1 կգ աղացած միս
0.5- 0.6 կգ լոլիկ 
2 միջին չափի սոխ
2 միջին չափի գազար
4 պճեղ սխտոր
100 գրամ կարագ 
350 գրամ պանիր
1 լիտր կաթ
100 գրամ ալյուր
Աղ ըստ ճաշակի
Պղպեղ
Ձեթ

Պատրաստման եղանակը`

Սպտորը և սոխը մանր կտրատել, գազարը մեծ քերիչով քերել:
Լոլիկի վրա լցնել եռացրած ջուր և թողնել մի քանի րոպե, որից հետո անջատել կեղևից:
Լոլիկները հարել բլենդերով, եթե չունեք բլենդեր, կարող եք մանր քերիչով քերել:

Սոխ ու սխտոր տապակել բուսական յուղի մեջ՝ թույլ կրակի վրա:
Ավելացնել գազարը և ամբողջը տապալել միասին:



 

Վերջում ավելացնել աղացած միսը:

Տապակել ամբողջը միասին, մինչև ամբողջությամբ պատրաստ լինելը՝ մոտ 20-25 րոպե:
Այնուհետև ավելացնել հարած լոլիկները, շոգեխաշել 5 րոպե և դնել մի կողմ:
Մսի սոուսը պատրաստ է:

Պատրաստել «Բեշամել» սոուսը

Կարագը դնել կաթսայի մեջ և հալեցնել, ավելացնել ալյուրը, մեկ-երկու րոպե ալյուրը կարագով բովել, ապա քիչ-քիչ ավելացնել կաթը` անընդհատ փայտե գդալով խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան: Սոուսը պատրաստ է:

Ի դեպ, եթե լազանիան պատրաստելու եք հաջորդ օրը, ապա պատրաստի սոուսը պահեք սառնարանում:

Պանիր մեծ քերիչով քերել:

Վերցրեք հրակայուն քառանկյուն աման (դա կարող է լինել հատուկ ջեռոցի համար թույլատրելի ապակուց, կերամիկայից, չուգունից` որը հարմար գտնեք), տակը ոչինչ քսել անհրաժշտ չէ:

Սկսում ենք լազանիան հավաքել շերտերով:
Չոր լազանիայի խմորների վրա լցրեք բոլոնյեզ սոուսից և տարածեք ամբողջ մակերեսով: Ապա կրկնում ենք շերտերը` բեշամել, խմոր, բոլոնյեզ: Վերջին շերտը լինում է սպիտակ սոուսը` բեշամելը, որի վրա լցնել քերած դեղին պանիրը, զարդարել կտրատած լոլիկներով:

Թխել 180 աստիճանով տաքացված ջեռոցը` մոտ 45 րոպե, մինչև պանիրն ամբողջությամբ հալվի, իսկ լոլիկները թորշոմեն: Մատուցել տաք-տաք:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել