Slaq.am-ը գրում է․
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1008573/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



