Ավելի քան 5000 ընկերություններ, որոնք զբաղվում են օգտագործած տեխնիկայի վերամշակմամբ, գտնվում են չինական Գիյու քաղաքում։ Ամեն տարի այս քաղաքում վերամշակում է անցնում 700 տոննա ամենատարբեր տիպի էլեկտրատեխնիկա։


Քաղաքում էլեկտրոնիկայի վերամշակմամբ զբաղվում են տասնյակ հազարավոր մարդիկ։
Օգտագործված տեխնիկայից հանում են այն մետաղները, որոնք հետո պետք է օգտագործվեն նոր տեխնիկայի պատրաստման մեջ։

Վերամշակման արդյունքում առաջացած թափոնները լցվում են քաղաքային ջրերի մեջ։
Վերամշակվող էլեկտրոնիկայի 80%–ը ներկրվում է այլ երկրներից։
Գիյուն և տարբեր երկրների նմանատիպ այլ քաղաքներ շատ ձեռնտու են, քանի որ աշխատուժն այստեղ էժան է, քան զարգացած երկրներում։

Ամեն տարի այսկերպ քաղաքը 75 միլիոն դոլար է աշխատում։
Միկրոսխեմաներում չնչին քանակությամբ ոսկի և արծաթ է պարունակվում։
Քաղաքի բնակչությունը, այդ թվում երեխաները, տառապում են կապարային աղտոտումից։


Նոր խմբաքանակն արդեն տեղում է...



