Doctors.am-ը գրում է․
Ոչ ուղիղ ատամնաշա՞ր, սխալ կցվա՞ծք: Ատամների բրեկետների համար դա խնդիր չի: Օրթոդոնտիկ խնդիրների լուծումների ցանկում ատամների բրեկետներ- համակարգը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ճիշտ ընտրված բրեկետներ, անսահման համբերություն և, որ ամենակարևորն է, գրագետ ատամնաբույժ-օրթոդոնտ, և ձեր շլացուցիչ ժպիտը պատրաստ է:

 

Ատամների բրեկետների Տեսակները

 

Եթե նախկինում ատամների բրեկետ համակարգերը միայն մետաղական էին, ինչը հանգեցնում էր հիվանդի մոտ մի շարք բարդույթների առաջացմանը, ապա այսօր գոյություն ունի բրեկետների լայն տեսականի՝ շափյուղյա (սապֆիր) և պլաստմասսե, մետաղյա և կերամիկական, առանց լիգատուրայի և լինգվալ բրեկետներ:

 

Կերամիկական բրեկետներն իրենց ամրությամբ ոչ մի բանով չեն զիջում մետաղյա բրեկետներին: Այս պարագայում հաղթում է միայն ատամների էսթետիկական տեսքը: Ինչ վերաբերվում է ատամների պլաստմասսե բրեկետ-համակարգերին, ապա նրանք ունեն սովորություն խամրելու կամ ժամանակի ընթացքում դեղնում են:

 

Լինգվալ բրեկետների առավելությունն այն է, որ դրանք ընդհանրապես անտեսանելի են: Այս բրեկետ-համակարգը տեղադրվում է ատամնաշարի հետնամասում: Լինգվալ բրեկետները կիրառելը դժվար է հիգիենայի առումով, բայց դա էլ է լուծվում ժամանակի ընթացքում:

 

Բերանի խոռոչի հիգիենան՝ ատամների բրեկետ–համակարգի առկայության ընթացքում

 

Եթե բերանի խոռոչի ամենօրյա հիգիենան նախատեսում է ատամնեի մաքրում առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ, ապա բրեկետ-համակարգի առկայության դեպքում դուք ստիպված եք ամեն սնունդ ընդունելուց հետո լավ լվանալ ատամները: Ատամների մաքրման համար ձեզ պետք կգան ատամի հատուկ խոզանակներ (ершики): Քանի որ բրեկետների առկայության դեպքում ատամների մաքրման ընթացքը մի փոքր այլ է, քան սովորաբար, ձեր ատամնաբույժը ձեզ անպայման խորհուրդներ կտա:

 

Ի՞նչ Է կարելի և ի՞նչ է արգելվում ուտել և խմել՝ տամների բրեկետների առկայության ընթացքում

 

 

 

Եթե դուք չիպսի, գազավորված ըմպելիքների, պաղպաղակի, ընդեղենի և խրթխրթան ուտելիքների սիրահար եք, ապա ձեզ հոգեպես դժվար կլինի: Սոսինձը, որ բրեկետները պահում է ատամի էմալի վրա, չի հանդուրժում նշված ուտելիքներն ու ըմպելիքները: Բայց, ինչպես ասում են, գեղեցկությունը զոհեր է պահանջում: Ատամների բրեկետներ- համակարգերի պարագայում դրան գումարվում են նաև ծով համբերությունը և ժամանակը:

 

Որքա՞ն ժամանակ են կրում բրեկետ-համակարգը

 

Ատամների բրեկետ-համակարգը, որպես կանոն, կրում են 1.5- 2 տարի: Բայց հավատացնում եմ ձեզ՝ արդյունքն արդարացնում է այդ երկար տևողությունը:

 

Ցավո՞տ Է արդյոք բրեկետ կրելը

 

Այս հարցն ամենաակտուալն է այն մարդկանց շրջանում, ովքեր արդեն կրում են ատամների բրեկետ-համակարգը կամ մտադրվել են շտկել ատամնաշարը: Պետք է նշենք, որ այդ հարցի պատասխանը շատ հարաբերական ու անհատական է: Առաջին մի քանի ամիսներն ատամները կարող են անտանելի ցավել, կարող եք, սակայն, պարզապես անհարմարություն զգալ: Բայց այն, որ ձեր ամենամսյա այցն ատամնաբույժի ցավոտ է լինելու, դա փաստ է: Աստիճանաբար ատամները կսկսեն ավելի ու ավելի քիչ ցավել:

 

Ատամների բրեկետ-համակարգի արդյունքը

 

Ատամների բրեկետներ- համակարգն արդյունավետ է այնքանով,  որ դրա կիրառումից հետո  գեղեցիկ ժպիտն ու ճիշտ, համաչափ կցվածքն այլևս իրական կլինեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել